Մասնակցության համաձայնագիր

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան,

«Ռոփմանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ մի կողմից և https://www.ropemoney.am ցանցային հասցեով տեղակայված օֆերտան ընդունած երրորդ անձը, կնքեցին սույն Համաձայնագիրը ստորև շարադրվածի վերաբերյալ․

 

  1. Տերմիններ ու բնորոշումներ

    1. Սույն մասնակցության  համաձայնագրի մեջ, եթե տեքստից ուղղակիորեն այլ բան չի բխում, հետևյալ տերմինները կունենան ստորև բերված բացատրությունները․

      1. «Կազմակերպիչ» - «Ռոփմանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, իրավաբանական անձ, որը գրանցված է ՀՀ օրենսդրության համաձայն, (Պետական գրանցման համարը՝ ____________________-, ՀՎՀՀ 01288181, գտնվելու վայրը՝  ք, Երևան, Շիրազի 32։
      2. «Իմ էջը»- Կայքի պաշտպանված էջ, որը ստեղծվում է Մասնակցի գրանցվելու արդյունքում և դրանք օգտագործելով մասնակիցը հնարավորություն ունի դիտել գովազդային հոլովակը Մատակարարից և ծառայություն մատուցողից հետագայում Ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու նպատակով Կազմակերպչից RopeMoney (RMY) միավորներ ստանալու   համար։
      3. «Մասնակից» - Անձ, ով կնքել է Կազմակերպիչի հետ Համաձայնագիր https://www.ropemoney.am ցանցային հասցով տեղակայված օֆերտան ընդունելու եղանակով։
      4. «Մատակարար կամ ծառայություն մատուցող» -Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ով տեղադրում է գովազդային հոլովակը Կայքում՝ նպատակ ունենալով  կնքել գործարքներ Կայքում տեղակայված մասնակիցների հետ։
      5. «Կայք» - Տեղեկատվության, տեքստերի, գրաֆիկական տարրերի, դիզայնի, պատկերների, լուսանկարների, ֆոտո և վիդեո նյութերի և մտավոր գործունեության այլ արգասիքների համակցություն, ինչպես նաև ԷՀՄ-ների համար ծրագրեր, որոնք պարունակվում են տեղեկատվական համակարգի մեջ, ինչն էլ ապահովում է այդ տեղեկատվության հասանելիությունը Ինտերնետում https://www.ropemoney.am հասցեով։ Կայքը Ինտերնետ-ռեսուրս է, որը նախատեսված է գովազդային հոլովակի տեղադրման, դիտման և դրա միջոցով  Ropemoney միավորներ կուտակելու և օգտագործելու համար։
      6. «Համաձայնագիր» - Սույն Մասնակցության համաձայնագիրը։
      7. «Ropemoney» (կամ RMY, կամ rmy, կամ RopeMoney)-Էլեկտրոնային միավոր, որից հնարավոր է օգտվել մատակարարներից կամ կատարողներից  ապրանքի ձեռք բերման կամ ծառայություն ստանալու դիմաց վճարում կատարելիս։
      8. «Կողմեր» -Կազմակերպիչ և Մասնակից,
      9. «Ապրանք/ծառայություն»-Կատարողի  կողմից մատուցվող ծառայություն կամ Մատակարարի կողմից վաճառվող ապրանք, որի մասին տեղեկատվություն կարելի է գտնել «մատակարար» կամ Կատարող կազմակերպության սպասարկման կենտրոններում։
    2. Մնացած բոլոր տերմինները ու բնորոշումները, որոնք հանդիպում են Համաձայնագրի տեքստում, մեկնաբանվում են Կողմերի կողմից Հայաստանի հանրապետության օրենսդրության ու Համացանցում ձևավորված տերմինների մեկնաբանության սովորական կանոններին  համապատասխան։
    3. Համաձայնագրի ենթագրերի կամ հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես Համաձայնագրի տեքստից հարմարավետ օգտվելու համար ու տառացիորեն իրավաբանական նշանակություն չունեն։

 

  1. Համաձայնագրի առարկան

    1. Սույն համաձայնագրով Կազմակերպիչը Մասնակցին հնարավորություն է ընձեռում մուտք գործել Կայք, ստանալ տեղեկատվություն Ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ,  ձեռք բերել ropemoney միավորներ, գնված ապրանքի կամ ծառայության մի մասը վծարել ropemoney միավորներով , իսկ Մասնակիցը պարտավորվում է օգտագործել Կայքը Համաձայնագրի պայմաններին համապատասխան։

 

  1. Կայքում գրանցվելու և օգտագործելու կարգը

    1. Մասնակիցը  մտնում է կայք և գրանցման (հաշվի բացման) էջում լրացնում է համապատասխան դաշտերը`

      1.  էլ. փոստ
      2.  գաղտնաբառ
      3.  կրկնել գաղտնաբառը,
    2. Լրացնելուց հետո մասնակցի էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաղորդագրություն, որը պարունակում է ակտիվացման/ստուգման հղում,

    3. Հղումը բացելուն պես հաշիվն ակտիվանում է,

    4. Մասնակիցը հնարավորություն ունի նաև կայքում գրանցվել սոցիալական հաշիվների միջոցով (facebook, google+), որի գրանցման քայլերի հերթականությունն ու անվտանգությունը տրամադրում/ապահովում է տվյալ սոցիալական հաշիվը սպասարկող ընկերությունը,

    5. Ակտիվացվելուց հետո մասնակիցը դիտում է գովազդային հոլովակներ, /գովազդները ցուցադրվում է խառը/ մինչեւ 45 վ. ,

    6. Հոլովակների ընթացքում ցուցադրվում են թվանշաններ, որոնք մասնակիցը մտապահում է,

    7. Հոլովակի դիտումից հետո մասնակիցը ներկայացված թվերից համապատասխան դաշտում ընտրում է թվերի ճիշտ հերթականությունը (որը երեւացել էր ցուցադրման ժամանակ),

    8. Թվանշաններով ստուգումը կատարվում է միայն և միայն համոզվելու համար, որ մասնակիցը իսկապես դիտել է հոլովակը։

    9. Եթե թվանշանների ստուգումը ձախողվում է (անկախ ձախողման պատճառներից․ սխալ կամ սխալ հերթականությամբ ընտրված թվանշասններ, կայքի հետ կապի ընդհատում և այլ տեխնիկական խնդիրներ), ապա տվյալ հոլովակի համար մասնակիցը միավորներ չի ստանում։

    10. Ստուգող թվանշանները հավաքելուց հետո մասնակիցը կարող է անցնել հաջորդ հոլովակի դիտմանը (եթե օրական դիտման սահմանաչափը դեռ չի սպառել), կամ դիտել միևնույն հոլովակը նորից (առանց RMY միավորների վաստակման հնարավորության)

    11. Մասնակիցը օրական կարող է դիտել մինչեւ XX գովազդային հոլովակ, որի արդյունքում մասնակիցը ձեռք է բերում ropemoney միավորները,

 

  1. RopeMoney միավորների օգտագործման կարգը

    1. Մասնակիցը ձեռք բերած RopeMoney միավորները կարող է  օգտագործել միայն ներքոհիշյալ տվյալները լրացնելուց հետո (լրացվում է միայն մինչեւ առաջին անգամ օգտագործելը).

      1. Անուն, Ազգանուն
      2. Ծննդյան օր, ամիս, տարի
      3. Սեռ
      4. Հասցե
      5. Հեռախոսի համար (իսկությունն ստուգվում է sms հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով)
    2. Եթե տվյալները լրացված են եւ հեռախոսահամարը ստուգված է, ապա մասնակիցը  կարող է ընտրել ցանկացած ակտիվ ընկերության ցանկացած ակտիվ մասնաճյուղ: Նոր ընկերություն/մասնաճյուղ ընտրելու դեպքում, նախորդ ընտրութունը ավտոմատ կչեղարկվի,

    3. Հաստատելուց հետո, համապատասխան մասնաճյուղում տվյալ մասնակցի տվյալները (անուն, ազգանուն) եւ ID հայտնի են դառնում, իսկ մասնակցի մոտ կոդ է հայտնվում, որը նա պետք է հայտնի գանձապահին,

    4. Ապրանքի կամ մատուցվող ծառայության դիմաց վճարման ժամանակ մասնակիցը տեղեկացնում է, որ դրա դիմաց ցանկանում է  վճարել ropemoney միավորների միջոցով եւ գանձապահին է ներկայացնում իր անունը, ազգանունը (կամ ինչ որ իդենտիֆիկացնող տվյալ),

    5. Գանձապահը գտնում է համապատասխան մասնակիցին  (եթե շատ են, ֆիլտրում է ըստ անուն, ազգանունի, կամ իդենտիֆիկացիոն տվյալի),

    6. Եթե կատարված առեւտրի չափը բավարար է զեղչի տրամադրման համար, գանձապահը գրում է մասնակցի հայտնած կոդը Կայքի համապատասխան դաշտում,

    7. Ապրանքի կամ ծառայության դիմաց հաջողությամբ վճարելուց հետո մասնակցի հաշվից հանվում է համապատասխան քանակի ropemoney միավորները եւ ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը զեղչում է ընդհանուր գինը նշված միավորների չափով

    8. Եթե X անգամ կոդը սխալ է մուտքագրվում (մասնակիցը տրամադրում է սխալ կոդ), զեղչը չեղյալ է համարվում:

 

  1. Կայքից օգտվելու համար սահմանված չափանիշերը

  1. Ամեն ոլորտից օգտվելու համար առկա է տարիքային նվազագույն շեմ, որի դեպքում մասնակիցը կարող է դիտել հոլովակներ, և օգտագործել ropemoney միավորները,

  2. Ամեն մի ոլորտի համար առկա է ropemoney միավորների օգտագործման առավելագույն չափ՝ կախված առևտրի չափից, որը կարող է տրամադրվել մասնակցին,

  3. Կայքում տվյալները պետք է ճիշտ լրացվեն, իսկ սխալ լրացման դեպքում Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում,

  4. Էլեկտրոնային փոստն ու հեռախոսի համարը չպետք է կրկնվի

  5. Ցանկացած պահի, երբ Կազմակերպիչը կհասկանա, որ փորձում են այլ ճանապարհներով շեղվել կայքում նորմալ աշխատելու ձևից, տվյալ մասնակիցը կարգելափակվի, կամ կջնջվի միանգամից,

  6. Անձնական տվյալները լրացնելուց հետո, մասնակցին տրամադրվում է նաև ռեֆերալ կոդ, որը մասնակիցը կարող է օգտագործել նոր մասնակիցներ  կայք հրավիրելու համար,

  7. Ռեֆերալ կոդը լրացվում է գրանցվելուց/գրանցումը հաստատելուց անմիջապես հետո,

  8. Յուրաքանչյուր գրանցվող, որը Ռեֆերալ կոդի դաշտում կգրի տվյալ մասնակցի Ռեֆերալ կոդը, որպես բոնուս կստանա որոշակի քանակի ropemoney միավորներ իր հաշվին, և հաջորդ մի քանի ամիսների ընթացքում իրեն հրավիրած մասնակիցը կստանա որոշակի քանակի ropemoney միավորներ նոր մասնակցի վաստակած ropemoney միավորներից:

 

  1. Մասնակցի անհատական տվյալները ու դրանց օգտագործումը

    1. Մասնակիցը համաձայնություն է տալիս Կազմակերպիչին մշակել անձնական տվյալները, որոնք ներկայացվել են գրանցման ժամանակ ու Անձնական սենյակում, որոնք են

      1. էլեկտրոնային փոստի հասցե;
      2. անուն ազգանուն;
      3. սեռ;
      4. ծննդյան օր, ամիս, տարի;
      5. հասցե
      6. հեռախոսի համար։
    2. Անձնական տվյալների մշակում նշանակում է ձայնագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ստուգում (թարմացում, փոփոխում), բլոկավորում, ջնջում, վերացում, տվյալներ, որոնք չեն ընդհանրացվում սոցիալական կատեգորիաների հետ, որոնց մշակման համար, ըստ Հայաստանի Հանրապետության  գործող օրենսդրության, պահանջվում է Մասնակցի գրավոր համաձայնությունը։

    3. Անձնական տվյալների մշակումը կատարվում է նպատակ ունենալով կատարել Կողմերի պարտավորությունները՝ ըստ Համաձայնագրի, կայքում Մասնակցի գրանցման, Մասնակցի տեխնիկական աջակցության ապահովման, Պատվերի ձևակերպման, Մասնակցի էլեկտրոնային հասցեին տեղեկատվական կամ այլ բնույթի տեղեկությունների ուղարկման համար

    4. Մասնակիցը կարող է ցանկացած ժամանակ կատարել փոփոխություն անձնական տվյալների իր էջում, բացառությամբ էլեկտրոնային հասցեի, իսկ հեռախոսի համարը կարող է փոփոխվել 24 ժամը մեկ անգամ։

    5. Կայքը չի հանդիսանում անձնական տվյալների համընդհանուր աղբյուր։ Ըստ որում՝ Մասնակցի կողմից որոշակի գործողությունների կատարման դեպքում նրա անձնական տվյալները կարող են հասանելի լինել որոշակի թվով անձանց։

    6. Մասնակիցը համաձայնվում է Գրանցման ժամանակ նշված իր էլեկտրոնային հասցեին ստանալ գովազդային նյութեր Կազմակերպչից կամ այլ անձանցից Կազմակերպչի հանձնարարականով, կամ էլ երրորդ անձանցից, ովքեր Կայքում Ապրանքների վաճառքի կամ ծառայության մատուցման հետ կապված պայմանագրային հարաբերությունների մեջ են կազմակերպչի հետ ։

 

  1. Մտավոր սեփականություն և կայքի օգտագործման սահմանափակումներ

    1. Կայքը պարունակում է մտավոր սեփականության արդյունքները, որոնք պատկանում են Կազմակերպչին, նրա լիազորված անձանց ու այլ կողմերին, գործընկերներին, հովանավորներին, ներկայացուցիչներին, մնացած այլ անձանց, որոնք կապված են Կազմակերպչի ու այլ երրորդ անձանց հետ գործող պայմանագրային հարաբերություններով։

    2. Օգտվելով կայքից՝ Մասնակիցն ընդունում ու համաձայնվում է այն հանգամանքի  հետ, որ կայքի ողջ պարունակությունը ու բովանդակության կառուցվածքը պաշտպանված են հեղինակային իրավունքով, ինչպես նաև մտավոր սեփականության այլ իրավունքներով և որ նշված իրավունքները գործող են ու  պաշտպանվում են բոլոր հնարավոր ձևերով, բոլոր կրիչներում ու բոլոր տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք գոյություն ունեն ինչպես ներկայում, այնպես էլ մշակվել կամ ստեղծվել են արդյունքում։ Կայքի օգտագործման ու սույն Համաձայնագրի կնքման արդյունքում Կայքի բովանդակության վերաբերյալ  ոչ մի իրավունք չի փոխանցվում Մասնակցին։

    3. Մասնակիցն իրավունք չունի․

      1. պատճենել և/կամ տարածել մտավոր սեփականության իրավունքի որևէ օբյեկտ, որոնք տեղադրված են կայքում, բացի այն դեպքերից, երբ նման իրավունքն ուղղակի նախատեսված է Կայքում;

      2. օգտագործել կայքում ստացված տեղեկատվությունը կոմերցիոն գործունեության իրականացման, շահույթի ստացման կամ այլ հակաօրինական գործունեության իրականացման նպատակով,

      3. պատճենել կամ այլ եղանակով օգտագործել Կայքի ծրագրային մասն ու նրա դիզայնը,

      4. տեղադրել կայքում երրորդ անձանց անձնական տվյալները, այդ թվում՝ տան հասցե, հեռախոս, անձնագրի տվյալներ, էլեկտրոնային հասցե;

      5. որևէ կերպ փոփոխել Կայքի ծրագրային մասը, կատարել գործողություններ, որոնք միտված կլինեն Կայքի գործառնության ու աշխատունակության փոփոխմանը;

      6. օգտագործել վիրավորական, Կայքի մյուս այցելուներին մոլորության մեջ գցող, երրրոդ անձանց ու խմբերի իրավունքներն ու ազատությունները ոտնահարող բառեր,

 

  1. Պատասխանատվություն

    1. Այն դեպքում, եթե Մասնակիցը խախտել է Համաձայնագրի պայմանները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, բարոյականության նորմերը Կազմակերպիչն իրավասու է բլոկավորել կամ հեռացնել Մասնակցի էջը, արգելել կամ սահմանափակել Մասնակցի էջի օգտագործումը Կայքի որոշակի կամ ամբողջական ֆունկցիաներից օգտվելու ժամանակ։

    2. Այն դեպքում, երբ Կազմակերպիչի կողմից բացահայտվում է Մասնակցի կողմից 7․3․1-7․3․6 կետերից ցանկացած կետի խախտում, Կազմակերպիչն իրավունք ունի բլոկավորել այդ Մասնակցի «Իմ էջի» մուտքը, միաժամանակ Այդ մասնակցի «Իմ էջում» գտնվող ropemoney միավորները,  որպես սույն Համաձայնագրի 7.3. կետի ցանկացած դրույթի խախտման դիմաց տուգանք, կվերացվեն։  

    3. Մասնակցի կողմից Համաձայնագրի 7․3․5․ կետի խախտումը հայտնաբերելու դեպքում` Կազմակերպիչն իրավասու է բլոկավորել Մասնակցի «Իմ էջի» մուտքի հնարավորությունը։

    4. Կազմակերպիչը պատասխանատու չէ կայքի աշխատունակության համար ու չի երաշխավորում նրա անխափան աշխատանքը։ Կազմակերպիչը նաև չի երաշխավորում այն տեղեկատվության ամբողջականությունը, որը տեղադրված է Կայքում։

    5. Եթե Կայքի ծրագրային  մասի աշխատանքի խոտանի պատճառով այս կամ այն հոլովակն ավարտվել է ժամանակից շուտ, Մասնակիցերից ցանկացածը, ովքեր մասնակցել են գովազդային հոլավակի դիտմանը, մեկ օրվա ընթացքում իրավունք ունեն հայտնել իրենց դժգոհությունները նման արդյունքի հետ կապված՝ նշելով պատճառների մասին՝ օգտագործելով հետադարձ կապի հնարավորությունը։ Նման դժգոհության դիտարկումից հետո ժամանակից շուտ ավարտված գովազդային հոլովակի արդյունքը կհամարվի անվավեր։

    6. Մասնակիցն օգտվում է  կայքից այն տեսքով, որով այն ներկայացված է, սեփական ռիսկի գիտակցումով։ Կազմակերպիչը չի երաշխավորում Մասնակցի կողմից որևէ ակնկալվող արդյունք կայքի օգտագործման հետևանքով։

 

  1. Հատուկ պայմաններ

    1. Կայքը կարող է պարունակել այլ կայքերի կամ Ինտերնետ ցանցերի հղումներ (երրորդ անձանց կայքեր)։ Նշած երրորդ անձինք չեն ստուգվում Կազմակերպիչի կողմից այս կամ այլ պահանջներին (հավաստիություն, լիարժեքություն, օրինականություն և այլն) համապատասխան։ Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում  ցանկացած տեղեկության, նյութերի վերաբերյալ, որոնք տեղադրված են երրորդ անձանց կայքերում, որոնց նկատմամբ Մասնակիցը ստանում է մուտքի իրավունք Կայքն օգտագործելիս, այդ թվում նաև՝ ցանկացած տեսակետի կամ համոզման համար, որոնք արտահայտվել են երրորդ անձանց կայքերում։

    2. Կազմակերպիչը չի երաշխավորում, որ Կայքը համապատասխանում է Մասնակցի պահանջներին, որ Կայքի նկատմամբ մուտքը կներկայացվի անդադար, արագ, հուսալի ու առանց սխալների։

    3. Կազմակերպիչն իրավունք է վերապահում մերժել ցանկացած Մասնակցի Կայքից օգտվելու հարցում՝ առանց բացատրություններ տալու։

 

  1. Վեճերի կարգավորման կարգը

    1. Բոլոր վեճերը, տարաձայնությունները ու դժգոհությունները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի կատարման, լուծման կամ անվավեր ճանաչելու հետ, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների ճանապարհով։ Կողմը, որի մոտ առաջացել է դժգոհություն և/կամ տարաձայնություն, Համաձայնագրի մյուս կողմին է ուղարկում էլեկտրոնային նամակ՝ նշելով առաջացած դժգոհության և/կամ տարաձայնության մասին։

    2. Այն դեպքում, երբ հաղորդագրության պատասխան չի եղել Կողմից երեսուն աշխատանքային օրերի ընթացքում՝ սկսած համապատասխան հաղորդագրության հղման օրվանից կամ էլ եթե Կողմերը չեն գալիս համաձայնության դժգոհության և/կամ տարաձայնության հարցում, վեճը կլուծվի դատական կարգով՝ Կազմակերպչի գտնվելու վայրի դատարանում։

  2. Համաձայնագրի պայմանների փոփոխում

  1. Կազմակերպիչն իրավունք ունի միակողմանի կարգով փոփոխել Համաձայնագրի պայմանները՝ ըստ որում նման փոփոխությունները ուժի մեջ են մտնում Համաձայնագրի նոր տարբերակի հրապարակման պահից սկսած՝ երեք օրերի ընթացքում։

  2. Կայքի յուրաքանչյուր հաջորդ այցելության դեպքում մինչ «Իմ էջից» օգտվելը Մասնակիցը պարտավորվում է ծանոթանալ Համաձայնագրի նոր տարբերակի հետ։ Կայքի ու «Իմ էջի» օգտագործման շարունակականությունը կնշանակի Մասնակցի համաձայնություն Համաձայնագրի նոր տարբերակի պայմանների հետ։

  3. Եթե Մասնակիցը համաձայն չէ նոր տարբերակի պայմանների հետ, նա դադարեցնում է Կայքի օգտագործումը։

 

  1. Համաձայնագրի գործողության ժամկետը և դրա լուծարման կարգը

  1. Սույն համաձայնագրի կնքման ամսաթիվ է հանդիսանում սույն համաձայնագրի ընդունման ամսաթիվը:

  2. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում իր կնքման պահից և գործում է անժամկետ՝ մինչ դրա լուծման պահը:

  3. Կազմակերպչի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի՝ Մասնակցի կողմից սույն համաձայնագրի պայմանների էական խախտման և/կամ մասնակցի պարտականությունների չպահպանման դեպքում:

 

  1. Եզրափակիչ դրույթներ

    1. Համաձայնագիրն ու նրանից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ առանց հաշվի առնելու միջազգային նորմերը։ Բոլոր առաջացած տարաձայնությունները լուծվում են հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։

    2. Դատարանի կողմից Համաձայնագրի այս կամ դրույթի անօրինական կամ հակաիրավական ճանաչումը չի հանգեցնում Համաձայնագրի այլ դրույթների անօրինականության ճանաչման։

    3. Մասնակիցերից որևէ մեկի կողմից Համաձայնագրի այս կամ այն դրույթի խախտման դեպքում Կազմակերպիչի անգործունեությունը չի զրկում Կազմակերպչին իրականացնել համապատասխան գործողություններ սեփական շահերի ու մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար Կայքի՝ Օրենքով պաշտպանվող տեղեկատվության  վերաբերյալ։

    4. Մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել է սույն  համաձայնագրի բոլոր դրույթների հետ, հասկանում և ընդունում  է դրանք։