Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Ըստ գաղտնիության քաղաքականության «Ռոփմանի» ՍՊԸ-ն կարող է օգտագործել Կայքի միջոցով տրամադրվող անձնական տեղեկատվությունը: RopeMoney.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում այն երրորդ կողմին: Մուտք գործելով Կայք՝ Դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականության պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք այդ պայմաններին, Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել մեր Կայքը: Ընդունելով գաղտնիության քաղաքականությունը՝ Դուք թույլատրում եք օգտագործել կամ ըստ գաղտնիության քաղաքականության պայմանների բացահայտել Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը: Ըստ գաղտնիության քաղաքականության՝ Ձեր տրամադրած տեղեկատվությունը դառնում է կիրառելի մեզ համար, երբ Դուք արդեն գրանցված օգտատեր եք: Եթե Դուք ունեք հավելյալ հարցեր մեր գաղտնության քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ contact@ropemoney.am էլ.հասցեով։

 

Տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք

Եթե Դուք ցանկանում եք օգտվել մեր ծառայություններից, անհրաժեշտ է, որպեսզի Դուք տրամադրեք կոնտակտային և ինքնության մասին տեղեկատվություն, ինչպես նաև այլ անձնական տվյալներ, որոնք նշված են Կայքում: Տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտություն չկա, եթե Դուք չեք ցանկանում օգտվել մեր կողմից մատուցվող ծառայություններից: Տվյալ տեղեկատվությունը ավտոմատ կերպով կապված է Կայքում Ձեր գործունեության հետ: Մենք այն օգտագործում ենք ներքին հետազոտության համար, որը կատարվում է օգտատիրոջ հետաքրքրությունների, վարքագծի հիման վրա:

Կայքից օգտվելու ընթացքում կարող է անհրաժեշտություն   առաջանալ տրամադրել հետևյալ տվյալները․

  • Անուն,
  • Էլ․ հասցե,
  • Անձնական հեռախոսահամար,
  • Ծննդյան ամսաթիվ,
  • Սեռ,
  • Մարզ, Քաղաք (կամ ուղղակի Հասցե)։

Վերը նշված տեղեկատվությունից միայն անունն է հասանելի լինելու երրորդ կողմի՝ այն գործընկեր կազմակերպությունների (վերջինիս կողմից իրավասու համարվող աշխատակիցների) համար, որի մատուցած ծառայություններից կամ վաճառվող ապրանքներից օգտվելու եք։

Ձեր կողմից օգտագործվող գաղտնաբառը հասանելի չի նույնիսկ մեզ, այսինքն այն բաց տեսքով որևէ տեղ չի պահպանվում:

Տվյալների հավաքագրման նպատակներն են.

էլ․ հասցե ու հեռախոս - իդենտիֆիկացիա ու համակարգի անվտանգություն (չլիազորված օգտագործումից պաշտպանվածություն)

Անուն ֊ նույնականացում գործընկերների համար,

Ծննդյան տարեթիվ -  տարիքային 14 տարեկանից  բարձր շեմ ունեցող հոլովակների ցուցադրություն և/կամ արգելում,

Սեռ ու Հասցե -  ստատիստիկայի հավաքում, որը միտված է կայքի որակի և էֆեկտիվության բարձրացմանը, և որևէ կերպ չի տրամադրվելու երրորդ կողմի։

Ստատիստիկան հնարավոր է օգտագործվի նոր գործընկեր կազմակերպությունների ներգրավվման համար, սակայն, բացառապես անանուն տեսքով (միայն ներկայացվելու են  քանակական տվյալներ)։

 

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումը մեր կողմից

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները Ձեզ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և աշխատանքի պարզեցման համար: Մենք նաև օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունը խնդրահարույց վեճերը լուծելու, սխալների, խարդախությունների և այլ հանցավոր գործողությունների ժամանակ Ձեզ պաշտպանելու համար,  «Մասնակցության համաձայնագրի»  խախտման դեպքում (առանց անձնական տվյալների հրապարակման),  ինչպես նաև ընթացիկ և ոչ ընթացիկ առաջարկների և թարմացումների մասին տեղեկացնելու և մեր ծառայություններից օգտվելու Ձեր փորձը կատարելագործելու համար: Տրամադրելով Ձեր մասին տեղեկատվություն՝ Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական ցանկացած տեղեկություն: Այդպիսի տեղեկատվությունը կբարելավի մեր մարքեթինգային եւ գովազդային գործունեությունը: Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում անհրաժեշտության դեպքում օգտագործել Ձեր տեղեկությունը Ձեզ հետ կապ հաստատելու և տեղեկություն փոխանցելու համար, որը բխում է Ձեր իսկ հետաքրքրությունից, օրինակ՝ նպատակային գովազդները, ծանուցումները և հաղորդակցությունը, որոնք Ձեզ ուղարկվում են Ձեր գործողություններին համապատասխան: Այնուամենայնիվ, Դուք կարող եք կապվել մեզ հետ contact@ropemoney.am էլ.հասցեով, եթե ցանկանում եք դադարեցնել նման տեղեկատվության ստացումը:

 

Քուքիներ

Մենք կարող ենք օգտագործել քուքիներ` կառավարելու համար մեր հաճախորդների կողմից Կայքի օգտագործման տևողականությունը, ինչպես նաև հասկանալու համար հաճախորդների նախընտրությունները, լեզուների ընտրությունը և այլն:

Քուքիները վեբ դիտարկչի (բրաուզերի) կողմից համակարգչում պահվող ֆայլեր են (հիմնականում փոքր ծավալ ունեցող): Քուքիները կարող են կառավարվել (ստեղծվել, փոփոխվել, ջնջվել) այն կայքի կողմից, որի դոմեյնի համար վերջիններս ստեղծվել են և/կամ հասանելի են։ Քուքիները չեն կարող Ձեր համակարգչում պահվող տվյալները հասանելի դարձնել որևէ կայքի (եթե օգտագործում եք վստահելի դիտարկիչ՝ google chrome, mozilla firefox, safari, IE9+, microsoft edge)։

RopeMoney.am-ը օգտագործում է քուքիներ կայքի բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Մուտք գործելով կայք` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը դրա համար։ Այդուհանդերձ, ցանակացած պահի դուք կարող եք անջատել/ջնջել կայքի քուքիները դիտարկչի կարգավորումներից, որը, սակայն, կարող է հանգեցնել կայքի անխափան աշխատանքի խախտման։

Քուքիների կողմից պահվող տեղեկատվությունը վերաբերում է բացառապես RopeMoney.am կայքում կատարված Ձեր գործողություններին։

Քուքիների միջոցով հիմնականում իրականացվում է Ձեր նույնականացումը համակարգում, ինչպես նաև ապահովվում է պաշտպանություն որոշ տիպի հարձակումներից (օրինակ CSRF հարձակումից)։

Սույն քաղաքականությունը տարածվում է միայն Ropemoney.am-ի կողմից ստեղծվող և կառավարվող քուքիների վրա:

 

Ձեր տեղեկատվության բացահայտումը

Մենք օգտագործում ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը, որպեսզի ապահովենք Ձեր մուտքը մեր Կայք, մենք նաև օգտագործում ենք այն Ձեզ հետ կապվելու, ինչպես նաև մեր ծառայությունների և առաջարկների մասին տեղեկացնելու համար: Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է, որպեսզի բարելավենք և անհատականացնենք մեր Կայքը, այն դարձնենք ավելի հեշտ, ավելի ապահով, և ավելի արագ օգտագործման համար: Չսահմանափակելով վերը նշվածը՝ հնարավոր է նաև Ձեր բոլոր անձնական հաղորդակցությունների և այլ անձնական տեղեկությունների բացահայտումը՝ ելնելով օրենքով սահմանված պահանջներից:

Ապօրինի միջամտությունների միջոցով կարող են չարաշահվել Կայքից հավաքված Ձեր անձնական տեղեկությունները:

Ropemoney.am կայքը  պատասխանատվություն չի կրում, եթե տեղեկատվությունը  հասանելի է դարձել, հենց օգտվողի անփութության, ինտերնետից օգտվելու անվտանգության կանոնների չպահպանման, կամ այնպիսի տեխնոլոգիաների/ալգորիթմների ի հայտ գալու հետ, որոնք ի վիճակի են խախտելու ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաները (մասնավորապես RSA ալգորիթմով կոդավորված տվյալների չարտոնված դեկոդավորումը)։

Իսկ այն  դեպքում, եթե հանկարծ Ձեզ հասանելի է դարձել  այլ օգտվողի անձնական տվյալ (անկախ նրանից համակարգի, թե օգտվողի սխալի պատճառով, կամ մի այլ երրորդ աղբյուրից են ստացել ինֆոն), ապա իրավունք չունեք հրապարակել կամ տեղեկացնել այդ մասին որևէ մեկի, բացառությամբ կայքի ադմինիստրատորին contact@ropemoney.am էլ հասցեի միջոցով:

 

Հղումներ

RopeMoney.am կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք չենք տալիս ոչ մի երաշխիք այլ կայքերի վերաբերյալ, ուր Դուք կարող եք մուտք գործել մեր Կայքից: Մեր Կայքում հղումների առկայությունը դեպի այլ կայքեր չի նշանակում, որ մենք պատասխանատու ենք բովանդակության և օգտագործման համար, կամ կարող ենք կրել որևէ այլ պատասխանատվություն այդ կայքերի հետ կապված:

 

Անվտանգություն

Չարտոնացված մուտքերը կանխելու, տվյալների ճշգրտությունը պահպանելու և համապատասխան տեղեկության օգտագործումը ապահովելու համար մենք օգտագործում ենք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներ, որոնք պաշտպանում և հսկում են Ձեր տեղեկությունները:

 

Ծանուցում

Մենք կարող ենք երբեմն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի կարողանանք ավելի լավ ապահովել Ձեր տեղեկատվության պահպանումը և բարձրացնել մեր օգտակարությունը: Գաղտնիության քաղաքականության վերանայման դեպքում՝ այն ուժի մեջ կմտնի կայքում տեղադրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: