Մեղրի Տուն

Honey House" ընկերությունը շուկայում ներկայացված է որպես հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքների լայն ընտրանու վաճառքի մասնագիտացված խանութ-սրահ: Մեր ընկերությունը համագործակցում է երկրի լավագույն մեղվաբույծների հետ՝ նպաստելով հայկական արտադրության մեղրի առաջխաղացմանը միջազգային շուկայում: "Honey House" հայրենական արտադրության մեղրի մասնագիտացված խանութ սրահը տեղակայված է Երևան քաղաքի կենտրոնում, իսկ խանութ-սրահում ներկայացված տեսականին կարելի է գտնել նաև քաղաքի որոշ առևտրի կետերում: "Honey House" ընկերության թողարկած արտադրանքի բարձր որակն ապահովվում է արտադրության տեխնոլոգիական գործընթացի խիստ վերահսկողության շնորհիվ: Արտադրանքի ողջ ծավալը նախքան վաճառասեղանին հայտնվելն անցնում է լաբորատոր փորձաքննություն: Մեր արտադրանքի հիմնական սպառողները մեր հայրենակից համաքաղաքացիներն են, ինչպես նաև զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից (Եվրոպա, Չինաստան, Իրան, ԱՄԷ և այլն): Մոտ ապագայում "Honey House" ընկերությունը նպատակ ունի խթանել հայկական մեղրի առաջխաղացումը եվրոպական շուկաներում, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներում:

Ընտրեք մասնաճյուղը