Գենացվալե

Լինելով Հայաստանում վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից մեկը՝ «Գենացվալե» պանդոկին հաջողվել է երկար տարիների ընթացքում ներկայացնել վրացական հարուստ մշակույթի կարևոր մի մասը՝ խոհանոցը, և ձեռք բերել բոլորի սերը։ «Գենացվալե» պանդոկում Դուք կարող եք ճաշակել վրացական խոհանոցի ամենատարբեր և յուրահամ ազգային ուտեստները։ Վրաստանից հրավիրված մեր փորձառու ավագ խոհարարը՝ Սոսո Մամուլաշվիլին, յուրաքանչյուր ուտեստով մեր հյուրերին է մատուցում գաղտնիքներով լի վրացական խոհանոցի համն ու հոտը, իսկ բարձրակարգ սպասարկումն ու վրացական ինտերիերը մտովի տեղափոխում են Ձեզ Թիֆլիս։

Ընտրեք մասնաճյուղը