4 Սեզոն Դրախտիկ

4 Seasons Drakhtik-ը տուրիստական ենթակառուցվածքների ցանկ է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում՝ Սևանա լճի ափին: Այն իր մեջ միավորում է հետևյալ հանգստի տարբերակները.՝ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ - բոլոր այցելուները կարող են հանգստանալ, կազմակերպել հավաքույթներ և մնալ Դրախտիկ գյուղի հյուրատներում: Ձիարշավարան - ցանկացողները կարող են ձիավարել «Երամակ» ձիարշավարանում, մասնակցել ձիավարությունների, ձիերով արշավների ու ձիավարության դասընթացների: ՆԱՎԱԿՈՎ ԹԻԱՎԱՐԵԼ - կարող եք նաև նավակով թիավարել Սևանա լճում, և վայելել մեր հրաշք լիճը: ՍԱՈՒՆԱ-ՎՐԱՆ - նոր այլընտրանքային ժամանցի տարբերակ է Սևանա լճի ափին, որտեղ կարող եք մի լավ շոգել մինչև 90 աստիճանի պայմաններում և հետո լողալ Սևանում Վրանային ՃԱՄԲԱՐ - ցանկացողները կարող են վրաններ և քնապարկեր վարձակալել մեր վրանային ճամբարից: ԱՐՇԱՎՆԵՐ - կարող եք մասնակցել մեր կողմից կազմակերպվելիք արշավներին, ինչպես նաև տեղացի գիդ ուղեկցորդների միջոցով տարբեր ֆորմատների և երկարության քայլարշավներ կկազմակերպվեն Ձեզ համար: Թիմբիլդինգ - մեր կողմից մշակված հատուկ ֆորմատ է, որը թե՛ տարբեր խմբերի ու թե՛ կազմակերպությունների անձնակազմների համար է նախատեսված: Այն իր մեջ ներառում է ակտիվ և պասիվ հանգստի տարրեր:

Ընտրեք մասնաճյուղը