Ինչ է RopeMoney

RopeMoney-ն եկել է փոխելու բարձր աշխատավարձի մասին Ձեր կարծրատիպերը։

Այստեղ Ձեր ամեն մի վայրկյանը կգնահատվի ամսական 800․000 դրամ եկամուտ ունեցողի ժամանակի նման։ Եվ դրա համար Դուք չեք կատարի Ո՛Չ ֆիզիկական, Ո՛Չ մտավոր և Ո՛Չ էլ ֆինանսական որևէ ներդրում։ Ձեր միակ ներդրումը լինելու է օրական 5-7 րոպե, որը RopeMoney-ն կդարձնի ամենաեկամտաբերը։

RopeMoney-ում կատարվող քայլերը

  • 1. Գրանցվում եք կայքում՝ լրացնելով էլ․ հասցե և ընտրելով գաղտնաբառ կամ գրանցվում եք Google-ի միջոցով։
  • 2. Դիտում եք մինչև 45վ տևողությամբ հոլովակը
    • . Հոլովակի ընթացքում պատահական սկզբունքով երևում են պատահական թվեր
    • . Մտապահում եք այդ թվերը
  • 3. Հոլովակի ավարտից հետո հայտնված 6 թվերից ընտրում եք երևացած թվերը՝ նույն հերթականությամբ
  • 4. Օգտագործում եք վաստակված միավորները՝ կատարելով գնումներ կամ օգտվելով առաջարկված ծառայություններից
Պայմաններն ու սակագները

Պայմաններն ու սակագները

  • 1. Մեկ հոլովակ նայելով վաստակում եք 60 RMY (RopeMoney)
  • 2. 1 RMY = 1 դրամ
  • 3. Օրական կարող եք նայել մինչև 10 հոլովակ (Ձեր ժամանակից կխլի մաքսիմում 7 րոպե)
  • 4. Սխալ ընտրված թվերի դեպքում այդ հոլովակի համար միավորներ չեք ստանա
Ռեֆերալներ

Ռեֆերալներ

Ամեն մի օգտատեր ունի իր անհատական ռեֆերալ կոդը: Ռեֆերալ կոդը կարող եք օգտագործել հրավիրելով Ձեր ընկերներին: Նրանք, գրանցվելու ժամանակ լրացնելով Ձեր հայտնած կոդը, դառնում են Ձեր ռեֆերալը: Ռեֆերալի գրանցման պահից մեկ ամիս ժամկետում նրա վաստակած ցանկացած RMY-ից Դուք կունենաք հավելավճար` համապատասխանաբար*.
1-20 ռեֆերալ ունենալու դեպքում - 5%
21-50 ռեֆերալ ունենալու դեպքում - 10%
51-100 ռեֆերալ ունենալու դեպքում- 15%
101 և ավելի ռեֆերալ ունենալու դեպքում - 20%

* Ռեֆերալների (և համապատասխան տոկոսների) հաշվարկը կատարվում է ըստ օրերի՝ նախորդ 30 օրացույցային օրվա տվյալների հիման վրա։
Միավորների օգտագործումը

Միավորների օգտագործումը

  • 1. Կուտակված միավորները կարող եք օգտագործել մեր գործընկերների մոտ, որոնց թիվն օրեցօր ավելանում է: (Նրանց կազմին կարող եք ծանոթանալ «Գործընկերներ» էջում)
  • 2. Համագործակցող ընկերությունները բաժանված են ոլորտների Ձեր ընտրությունը ավելի հեշտ դարձնելու համար
  • 3. Կան ոլորտներ, որոնք ունեն մինիմալ առևտրի չափ, որի դեպքում կարող եք օգտագործել Ձեր RMY-ները